ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) ընտրել Է 11 ընկերություն, որոնց կվստահեն «Արտեմիս» նոր լուսնային ծրագրի շրջանակներում Լուսնի վրա իջեցման համար տիեզերական ապարատների նախատիպերի մշակումն ու արտադրությունը: Մայիսի 16-ին այդ մասին հայտնել Է տիեզերական գերատեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցակ են մտել Aerojet Rocketdyne-ը, Blue Origin-ը, Boeing-ը, Dynetics-ը, Lockheed Martin-ը, Masten Space Systems-ը, Northrop Grumman Innovation Systems-ը, OrbitBeyond-ը, Sierra Nevada Corporation-ը, SpaceX-ը եւ и SSL-ը: Դրանք բոլորը հետագա վեց ամսում կզբաղվեն նախատիպի ստեղծման աշխատանքով:

«Մեր խումբն ուրախությամբ Է սպասում Լուսին վերադարձին հնարավոր ամենակարճ ժամկետում, եւ մեր պետական-մասնավոր գործընկերությունը (Լուսնի վրա) մարդկանց իջեցման համակարգերի ուսումնասիրման համար կարեւոր քայլ Է այդ գործընթացում»,- հայտարարել Է NASA-ում Լուսնի հետազոտության ծրագրի տնօրեն Մարշալ Սմիթը: Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմն որոշում Է ընդունել՝ սկսել դեպի Լուսին ավտոմատ ապարատների եւ օդաչուավոր տիեզերանավերի թռիչքների նախապատրաստումը եւ այդ ծրագիրն օգտագործել որպես կարեւոր քայլ հեռավոր տիեզերք, առաջին հերթին, դեպի Մարս ճանապարհորդությունների կազմակերպման համար: Ամերիկացի մասնագետները մտադիր են Լուսնի վրա իջեցումն իրականացնել 2024 թվականին, իսկ աստղանավորդներին Մարս ուղարկել մոտավորապես 2030-ական թվականների կեսերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր՝ armenpress.am