Ն. Վարդանյանը հոր մահվան մեջ մեղադրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիկներին՝ իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:
Մինչ Նոր Նորքի ոստիկանությունում կատարվածի մասին նյութեր էին նախապատրաստվում, նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ, 38-ամյա Արտակ Մանուկյանը և հայտնել, որ գիշերը բժշկական կենտրոնում մահացածի հարազատները ծեծի են ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա Արման Տարակչյանին:
Ոստիկանները պարզել են, որ Ա. Տարակչյանի հետ հիվանդանոցում վիճաբանել է մահացած Ա. Վարդանյանի որդին՝ Ն. Վարդանյանը, ով վիճաբանության ժամանակ հարվածել է Ա. Տարակչյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Վարդանյանն աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես առաջատար մասնագետ, ոստիկանութուն ահազանգած Ա. Մանուկյանը աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ փոխտնօրեն, իսկ Ա. Տարակչյանը նույն բժշկական կենտրոնում՝ վիրաբույժ:
2 դեպքերի փաստով էլ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուր՝ shamshyan.com