ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sea Breeze 2019 միջազգային ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները հուլիսի սկզբին կանցկացվեն Դանուբ գետում եւ Սեւ ծովում, ինչպես նաեւ ցամաքում եւ օդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:

«Հուլիսի 1-ին Ուկրաինայում կսկսվեն Sea Breeze 2019 ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները: Ավանդաբար դրանք կանցկացվեն ծովում, ցամաքում, օդում եւ ջրի տակ»,-տեղեկացրել Է մամուլի ծառայությունը: Ծովային պահպանության տարածաշրջանային վարչության պետ Օլեգ Կոստուրի խոսքով՝ Դանուբ գետի վրա զորավարժություններկ կանցկացվեն Ռումինիայի հետ համատեղ: «Նաեւ մենք Վրաստանի առափնյա պահպանության ուժերի ներկայացուցիչների հետ, Օդեսայի նավահանգիստ նրանց այցի ընթացքում, պլանավորել ենք համատեղ մի քանի մարզումներ-վարժանքներ»,-հավելել Է նա: Ավելի վաղ Ուկրաինայի ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Sea Breeze 2019 զորավարժությունները տեղի կունենան մինչեւ հուլիսի 12-ը՝ Սեւ ծովի հյուսիսարեւմտյան մասում՝ Նիկոլաեւի, Խերսոնի եւ Օդեսայի մարզերում: Sea Breeze 2019 բազմազգ զորավարժություններն Ուկրաինայում անցկացվում են 1997 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղբյուր՝ armenpress.am