Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում 64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հունիսի 25-ին հաղթական մեկնարկ ունեցավ 1/8 եզրափակչում: Մեր մարզիկը մենամարտեց իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տոնեց:

64 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչի՝ այսօր կայանալիք մենամարտերից առաջ վերհիշենք Բաչկովի հաղթական մենամարտը:

Հիշեցնենք, որ այսօր մեր բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։ Մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։00-ին։

Աղբյուր՝ armsport.am