Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայանում է 18-րդ տարեկան ժողովը:

Նիստի ընթացքում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրել է ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա ծրագրերը, նպատակաները.

«Երկարաժամկետ ծրագրերը մեզ համար շատ կարևոր են։ Այսօր, բացի ամենամյա հաշվետվությունից կներկայացվի նաև 6 տարվա ռազմավարությունը: Դրանց հիմնական նպատակներն են՝ զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, մարզերում ստեղծել ենթակառուցվածներ, միջազգային ասպարեզներում ապահովել հավաքականների հաջող ելույթները։

Մեր տեսլականն է՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնել ֆուտբոլի միջոցով։ Մեր առաքելությունն է՝ ապահովել Հայաստանի ֆուտբոլի կայունությունն ու շարունակական զարգացումը»,- նշել է Արթուր Վանեցյանը:

Աղբյուր՝ armsport.am