Հայ ազատոճային ըմբիշ Սարգիս Հովսեփյանը (97 կգ) պարտվեց Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկում։

Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից։ Հովսեփյանի մրցակիցը վրացի Էլիզբար Օդիկաձեն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 2։13 հաշվով։

Եթե  Օդիկաձեն դուր գա եզրափակիչ, Հովսեփյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն կստանա։

Ավելի վաղ մեկնարկում ադրբեջանցի Հաջի Ալիևին պարտվել էր 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը: Նա ևս կարող է սփսփոիչ գոտեմարտի մասնակցության շանս ստանալ, եթե Ալիևը հասնի եզրափակիչ:

Աղբյուր՝ armsport.am