Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական երկրորդ խաղերը:

Մրցումային 6-րդ օրը դարձյալ պայքարի են դուրս եկել հրաձիգները: Հայաստանի ներկայացուցիչներից Հրաչիկ Բաբայանը 50 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում գրանցել է 1142 արդյունքը:

Բաբայանը զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը և չի հաղթահարել որակավորման փուլը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում Բաբայանը գրանցել էր 6236 արդյունքը, զբաղեցրել էր 24-րդ հորիզոնականը, բայց դարձյալ չէր որակավորվել:

Մրցումային 2-րդ օրն էլ Բաբայանը Ալլա Պողոսյանի հետ մասնակցել էր 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժության առաջին կրակահերթին  և գրանցել 620․0 արդյունքը: 

Աղբյուր՝ armsport.am