Գլխավոր Սպորտ ԱՄՆ-ում նա հարբած ներկայացավ մարզմանը, գնդակը չէր տեսնում․ Վիդալի ալկո-կյանքի նոր գլուխը

ԱՄՆ-ում նա հարբած ներկայացավ մարզմանը, գնդակը չէր տեսնում․ Վիդալի ալկո-կյանքի նոր գլուխը

Չիլիի հավաքականի ու «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի արկածներով լի կյանքը շատերին է հայտնի։ Այդ հարցին ավելի մանրամասն նրա նախկին խաղընկերոջ տեսանկյունից անդրադարձել է Sports.ru կայքի բլոգեր Մակսիմիլիան Ալֆիմովը։

Հայտնի է, որ Արտուրո Վիդալը շատ ինքնատիպ մարդ է։ Նրա բնավորությունը հեշտ չէ, դեռ ավելին, գուցե, կախվածություն ունի ալկոհոլից։ Այդ մասին առաջ էլ էին խոսում, բայց հիմա «Յուվեի» լեգենդ Ջորջո Կյելինին իր ինքնակենսագրականում մանրամասներ է ներկայացնում։

«Ֆուտբոլիստը սատանա չէ ու սուրբ չէ, պետք է տարբերել իրականն ու կեղծը։ Ինչ-որ մեկը, օրինակ Վիդալը, երբեմն ավելի շատ էր խմում, քան պետք էր։ Դա բոլորին է հայտնի։ Կարելի է ասել, որ ալկոհոլը նրա թույլ տեղն էր։ Չենք խոսում նրա արժանիքների ու նրա անձի մասին։ Թուլությունները մարդկային բնավորության մի մասն են։ Կարևոր են հետևանքները, որոնք կարող են առաջանալ թիմի համար։

Արտուրոն տարեկան մի քանի անգամ չէր ներկայանում մարզումներին կամ, այսպես ասած, քեֆը լավ էր լինում։ Բայց նա դրանից երբեք ավելի թույլ չէր դառնում։

Ընդհակառակը, երբեմն գոյության որոշակի միջոցներ կարող են ձեզ ավելի ուժեղ դարձնել։ Ցավոք, ես այնքան էլ լավ չէի ճանաչում Պաոլո Մոնտերոյին։ Բայց հայտնի է, որ նա գիշերներն արքայավայել էր անցկացնում։

Մեզ հետ նրա վերջին մրցաշրջանում, երբ նրա արդյունքներն ընկել էին, Մոջին մոտեցավ նրան ու ասաց․ «Պաոլո, խնդրում եմ, դադարի՛ր երեկոյան տանը նստել։ Վերադարձի՛ր նախկին կյանքիդ»։ Վիդալը հենց այդ կյանքով էր ապրում»։

«Հիշում եմ ամերիկյան շրջագայությունը։ Մայամիում էինք։ Թռիչքի նախօրեին վերջին մարզումից առաջ ազատ երեկո էր։ Հաջորդ առավոտ Արտուրոն չէր երևում։ Պառկած էր անկողնում։ Ստիպված էինք ուժով քարշ տալ նրան։ Այդ օրը բոլորս նոր բան սովորեցինք մարզմանը, բոլորը սև էին հագած, 40 աստիճան շոգին։ Կոնտեն չէր համբերում՝ երբ է Արտուրոյին այդ վիճակում տեսնելու, որ պատժի։

Դրա փոխարեն Վիդալը, որը դեռ հարբած տեսք ուներ ու չէր տեսնում, թե գնդակն ինչպես է գլորվում, խաղային մարզում անցկացրեց՝ խելագարի պես վազելով։ Ինչ ասես այդպիսի մարդուն, որն այդ ամենի հետ մեկտեղ, թիմին ուրախություն է բերում, ինպես նաև շարժիչ է, մարտիկ ու մեծագույն չեմպիոն»,- ասում է Կյելինին։

Վիդալը «Յուվեի» կազմում հանդես է եկել 2011-2015 թվականներին ու, թվում է, խնդիրը ժամանակի հետ ավելի բարդացավ։ Հենց 2015 թվականին նրան զրկեցին վարորդական իրավունքից անսթափ վիճակում վարելու համար։ Ահա պատմությունը․ Ամերիկայի Գավաթի ժամանակ Վիդալը Չիլիում իր «Ֆեռարիով» կազինոյից տուն էր գնում, Սանտյագոյում կորցնում է կառավարումն ու դուրս գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց՝ ավտոմեքենան շատ ուժեղ հարվածելով։

«Երկու բաժակ խմեցի, իսկ հետո եղավ դժբախտ պատահարը, որի մասին ամեն ինչ գիտեք։ Ես վտանգի ենթարկեցի կնոջս ու շատ այլ մարդկանց կյանքը։Շատ եմ ցավում»,-բացատրել է Վիդալը։ -Շատ եմ ամաչում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում էին ինձ այդ ժամանակ։ Ուզում եմ ներողություն խնդրել կոլեգաներիցս, խաղացողներից, մարզիչներից ու ողջ երկրից։ Հնարավոր ամեն բան կանեմ, որ կարողանանք չեմպիոն դառնալ։

Չիլիի հավաքականն այդ ժամանակ կարևոր խաղերի էր պատրաստվում ու Խորխե Սամպաոլին նրան թիմից չհեռացրեց։ «Մարդուն փոքր սխալի համար չպետք է հեռացնենք,- ասաց մարզիչը։ -Չենք կարող պատժել նրան այն բանի համար, որ խաղացողներին հանգստյան օր են տվել»։

«Յուվեից» «Բավարիա» տեղափոխվելով իրավիճակը չբարելավվեց։ Bild-ի տվյալներով՝ 2016-ին Վիդալը մի քանի անգամ հարբած է ներկայացել մարզման։

Արտուրոն ակնթարթորեն արձագանքեց ու սպառնաց դատարանով։ «Այս «լուրերը» բացարձակ ճիշտ չեն,-գրել էր նա։ -Թերթը պատասխան կտա իր ստերի համար։ 100%-ով նվիրված եմ թիմին ու մրցաշրջանի շարունակությանը»։ Պատմությունը շարունակություն չունեցավ։

Մեկ տարի անց դարպասապահ Կլաուդիո Բրավոյի կինը՝ Կառլա Լիսանան ինստագրամյան իր էջում գրեց, որ չիլիացիները չհայտնվեցին ԱԱ-2018-ում, որովհետև որակավորման ժամանակ ֆուտբոլիստների մի մասը ոչ թե ուժերը չէր ներդնում մարզումներում, դեռ ավելին, մարզման ներկայանում էր հարբած։ Վիդալը մեղադրանքներն իր հասցեին ընդունեց ու դադարեց շփվել Բրավոյի հետ․ նույնիսկ այն ժամանակ, երբ միասին հավաքական էին հրավիրվում, հանդերձարանի տարբեր անկյուններում էին նստում ու չէին շփվում։

«Ես բավականաչափ չափահաս մարդ եմ, որ այդպիսի բաները երեսին ասեմ։ Չգիտեմ՝ նա հասկացավ արդյոք իմ բառերը, բայց այդ ժամանակվանից ի վեր այլևս չենք խոսել»,- ասել է Վիդալը։

Հետաքրքիր է՝ ի՞նչ կասի նա Կյելինիին։

Ամենաընթերցվածները

Մեկնարկում է պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագիրը

Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչեւ 10 մլն դրամ  կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար: Պետական աջակցության 17-րդ...

Ումտիտին ու Ֆատին վերադարձել են ընդհանուր խումբ

«Բարսելոնան» շարունակում է նախապատրաստվել առաջնության վերսկսմանը: Պաշտպան Սամուել Ումտիտին ու կիսապաշտպան Անսու Ֆատին ապաքինվել են վնասվածքներից ու թիմի կազմում...

Ա սերիայի նոր մրցաշրջանը կարող է անցկացվել նոր ձևաչափով

Իտալական «Ա» սերիայի նոր մրցաշրջանը կարող է անցկացվել անսովոր ֆորմատով: Primocanale- հաղորդմամբ, 2020/21 մրցաշրջանում թիմերը կարող են բաժանվել 2 խմբի՝ 10-ական ակումբով:

Չեմ կարող ասել, թե որ թիմն եմ մարզելու․ Պիրես

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը մտադիր է մարզիչ դառնալ: «Կան մարդիկ, ովքեր որոշել են դառնալ մարզիչ, մարզական տնօրեն կամ...

Սանչոն կարող է հայտնվել Մադրիդում

Իսպանական AS պարբերականը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» մտել է Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար պայքարի մեջ: «Ռեալը» ցանկանում է Սանչոյի տրանսֆերը ձեռք...

ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները. պարետի նոր որոշումը

ՀՀ պարետի այսօր՝ հունիսի 2-ին, հրապարակված որոշման ՀՀ-ում կարգելվեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները։

ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հայտնում է, որ ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան...

Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի մուտքի մոտ շտապ օգնության մեքենաների տեղ ու դադար չկա

Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի մուտքի մոտ շտապ օգնության մեքենաների տեղ ու դադար չկա Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր...