Գլխավոր Ինովացիա Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը մարտակոչ է արել

Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը մարտակոչ է արել

Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը․

Հայրենակիցներ,

2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ:  Այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը  ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը,  նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր  կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը,  անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն:

Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:

Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա  ապրելու իրավունքը:

Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

Մեզ հետ է արդարությունը:

Մեզ հետ է Աստված:

Հաղթանակը մե՛րն է լինելու:

Ամենաընթերցվածները

Հադրութին հարվածել են հրետանիով․ Արծրուն Հովհաննիսյան

Հադրութին հարվածեցին հրետանիով․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանցիները նորից խփում...

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական...

Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյնաը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Ադրբեջխնցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։...

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ միջազգային հանրությունը հաշվի նստեց Հայաստանի հետ

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ միջազգային հանրությունը հաշվի նստեց Հայաստանի հետ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ...

Հակառակորդի ուղղաթիռ է խոցվել, որն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ

Պաշտպանության բանակի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 500 000 դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. հրապարակվել է խոշոր նվիրատուների ցանկը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 500 000 դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. հրապարակվել է խոշոր նվիրատուների ցանկը «Հայաստան» համահայկական...

Այսպես շարունակվելու դեպքում հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ ազդեցություն ունեցող ռազմական տեխնիկայի տեսակներ

Այսպես շարունակվելու դեպքում հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ ազդեցություն ունեցող ռազմական տեխնիկայի տեսակներ (Տեսանյութ) Այս մասին հայտնում է ՊՆ...

Այս պահին զորքը սննդի խնդիր չունի․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ տարատեսակ օգնությունները որ կազմակերպում եք...