Գլխավոր Տնտեսական Գազի գնի խնդիրը. Պուտինը մերժեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին

Գազի գնի խնդիրը. Պուտինը մերժեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին

Հայաստանը, Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնության չեն գալիս ԵԱՏՄ տարածքում գազի փոխադրման միասնական սակագնի շուրջ: Ավելի կոնկրետ՝ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինն այսօր՝ մայիսի 19-ին, տեսակոնֆերանսի միջոցով անցկացված՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ մերժեց Հայաստանի ու Բելառուսի առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ գազի փոխադրման միասնական սակագին սահմանելու առաջարկը:

Հենց այդ պատճառով առկախված է մնում մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների զարգացման նախագիծը, որն ընդգրկում է նաև գազի փոխադրան մասին դրույթ: 

Ռուսաստանից ներկրվող գազի փոխադրման գների շուրջ ծագած ու տարիներ շարունակ չլուծվող խնդրի մասին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ առաջինը բարձրաձայնեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: 

«Չկարգավորված է մնում ԵԱՏՄ-ում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման խնդիրը: Մի քանի տարի է, ինչ մենք համաձայնության չենք գալիս փոխադարձ ընդունելի վերջնական որոշման շուրջ: Սա այն դեպքում, երբ խնդրի ակտուալությունն անընդհատ աճում է: Այսօր մենք պետք է գտնենք բոլորիս համար անհրաժեշտ կոնսենսուս», — ասաց Լուկաշենկոն, որը հատկապես վերջին շրջանում մի քանի անգամ բացեիբաց դժգոհել է ռուսական գազի բարձր սակագներից:

«Մինսկը հազար խմ համար վճարում է 127 դոլար, մինչդեռ Եվրամիության առաջատար ու ամենահարուստ երկրներից մեկը` Գերմանիան, նույն ռուսական գազը ստանում է երկու անգամ ավելի ցածր գնով (Եվրոպայում ռուսական գազի գնը կտրուկ նվազել է կորոնավիրուսի ազդեցությամբ էներգակրիների շուկաների փլուզման արդյունքում — խմբ.)», — ավելի վաղ վրդովվել էր Լուկաշենկոն՝ անարդար որակելով ռուսական գազի գինը: 

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս խոսեց ԵԱՏՄ տարածքում էներգակիրների միասնական շուկայի և գնագոյացման միասնական մոտեցման մասին․ «Էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն հիմքերից մեկը: Առանց միասնական շուկայի հնարավոր չէ ինտեգրացիոն գործընթացներում գրանցել որակական առաջընթաց, քանի որ հնարավոր չէ ապահովել տնտեսական գործունեության հավասար պայամններ միության անդամ բոլոր երկրների համար»։

Երկրորդելով Լուկաշենկոյին՝ նա ևս մատնացույց արեց ռուսական գազի փոխադրման գնագոյացման չլուծված խնդիրը: «Մենք կարծում ենք, որ մինչև 2025թ. եվրասիական ինտերգրման ռազմավարական ուղղությունների զարգացման համատեքստում պետք է ֆիքսվի ԵԱՏՄ տարածքում ընդհանուր գազային շուկայի սակագների և գների գոյացման միասնական մոտեցումների կիրառման սկզբունքը, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող ընկերության կողմից գազի փախադրման և տարանցման ծառայությունների գների մասով»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանադարձեց Հայաստանի և Բելառուսի ղեկավարներին՝ նշելով, որ դեռևս վաղաժամ է խոսել միասնական սակագնի մասին։

«Միասնական սակագինը հնարավոր է միայն միասնական շուկայի պայմաններում` միասնական բյուջեով և հարկային միևնույն համակարգով», — ասաց ՌԴ նախագահը՝ հավելելով, որ կողմերը դեռևս չեն հասել ինտեգրման այդ մակարդակին: 

«Քանի դեռ չենք հասել ինտեգրացիայի այդ մակարդակին, գազի գինը պետք է որոշվի շուկայական տնտեսության գործոններով` հաշվի առնելով մատակարարների ծախսերը և ներդրումները, ինչպես նաև շահույթ ապահովելով ներդրված կապիտալի համար: Սա նորմալ միջազգային պրակտիկա է», — ասաց Ռուսաստանի նախագահը: 

Նրա խոսքով՝ խնդրի շուրջ առկա հակասությունները թույլ չեն տալիս ստորագրել մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների նախագիծը: 

«Այժմ առկա է բանաձև, որին աջակցում են երեք պետություններ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Այն է՝ գազի գնագոյացման շուրջ մոտեցումների հստակեցումը թողնել ապագային՝ ԵԱՏՄ միասնական շուկայի ձևավորման շուրջ բանակցությունների ժամանակ: Այս բանաձը դեռևս չեն ընդունում մեր բելառուս և հայ գործընկերները, նրանք իրենց մոտեցումներն ունեն: Եթե համաձայնեին, ապա տվյալ ռազմավարության հաստատման որևէ խոչընդոտ չէր լինի», — հայտարարեց ՌԴ նախագահը:

Մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Մինչ Հայաստանը «Գազպրոմին» առաջարկում է Հայաստան մատակարարվող գազի գինն իջեցնել, ռուսական գազային հսկայի հայաստանյան դուստրը՝ «Գազպրոմ Արմենիան», դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար սակագնին: Փոխարենն ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:

2019-ի սկզբին սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց վերջնական սպառողների՝ Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ:

Հայաստանն ու Ռուսաստանը սկսեցին բանակցություններ գազի գնի շուրջ: Բանակցությունները դեռ չեն ավարտվել, կորոնավիրուսի համավարակի արդյունքում նվազել են նավթի ու գազի գները:

Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:  

Ապրիլի 6-ի երեկոյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը գազի թեմայի մասին ասաց․ «Այս հարցը Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ենք: Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը, նաև հումանիտար և տնտեսական առումով, ակնկալում եմ, որ մենք կկարողանանք թեման քննարկել Ռուսաստանի նախագահի հետ և գալ ընդհանուր հայտարարի, և ՌԴ նախագահը նաև կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնենք»։ 

Նա նշեց, որ ճգնաժամի պայմաններում Հայաստանի հանրությունն ու կառավարությունը չեն ընկալում «Գազպրոմ Արմենիայի»՝ սակագինը բարձրացնելու քայլը:

Ամենաընթերցվածները

Մեկնարկում է պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագիրը

Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչեւ 10 մլն դրամ  կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար: Պետական աջակցության 17-րդ...

Ումտիտին ու Ֆատին վերադարձել են ընդհանուր խումբ

«Բարսելոնան» շարունակում է նախապատրաստվել առաջնության վերսկսմանը: Պաշտպան Սամուել Ումտիտին ու կիսապաշտպան Անսու Ֆատին ապաքինվել են վնասվածքներից ու թիմի կազմում...

Ա սերիայի նոր մրցաշրջանը կարող է անցկացվել նոր ձևաչափով

Իտալական «Ա» սերիայի նոր մրցաշրջանը կարող է անցկացվել անսովոր ֆորմատով: Primocanale- հաղորդմամբ, 2020/21 մրցաշրջանում թիմերը կարող են բաժանվել 2 խմբի՝ 10-ական ակումբով:

Չեմ կարող ասել, թե որ թիմն եմ մարզելու․ Պիրես

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը մտադիր է մարզիչ դառնալ: «Կան մարդիկ, ովքեր որոշել են դառնալ մարզիչ, մարզական տնօրեն կամ...

Սանչոն կարող է հայտնվել Մադրիդում

Իսպանական AS պարբերականը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» մտել է Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար պայքարի մեջ: «Ռեալը» ցանկանում է Սանչոյի տրանսֆերը ձեռք...

ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները. պարետի նոր որոշումը

ՀՀ պարետի այսօր՝ հունիսի 2-ին, հրապարակված որոշման ՀՀ-ում կարգելվեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները։

ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հայտնում է, որ ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան...

Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի մուտքի մոտ շտապ օգնության մեքենաների տեղ ու դադար չկա

Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի մուտքի մոտ շտապ օգնության մեքենաների տեղ ու դադար չկա Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր...