Գլխավոր Без рубрики Թումոյի յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար. Նախագահ

Թումոյի յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար. Նախագահ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ հանդիպել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ՝ աշխատանքային այցով Երևանում եմ: Օգտագործելով պատեհ առիթն՝ այսօր ընդունել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին:
Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր» (էսքիզը՝ կից) տեղադրելու վերաբերյալ, որոնք կապված են լինելու Թումո հանգույցների հետ: Յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար:

Պայմանավորվածության համաձայն՝ առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն ընթացիկ տարում՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում և Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում:

Համեմատության համար նշեմ, որ Թումոյի նույնատիպ կրթական ծրագրերով կենտրոններ գործում են Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում և աշխարհի այլ մեգապոլիսներում:

Արցախի ապագան առաջադեմ ու մրցունակ երիտասարդներն են, իսկ դրա համար մեր երեխաները պետք է ունենան կրթական այդպիսի ծրագրերին հաղորդակից լինելու լավագույն հնարավորությունները: Սերունդների որակյալ կրթության ապահովման գործում մեր այսօրվա յուրաքանչյուր ներդրում վաղը բազմապատիկ վերադարձվելու է երկրի զարգացմանը»,-ասվում է գրառման մեջ:

Ամենաընթերցվածները

Հադրութին հարվածել են հրետանիով․ Արծրուն Հովհաննիսյան

Հադրութին հարվածեցին հրետանիով․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանցիները նորից խփում...

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական...

Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյնաը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Ադրբեջխնցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։...

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ միջազգային հանրությունը հաշվի նստեց Հայաստանի հետ

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ միջազգային հանրությունը հաշվի նստեց Հայաստանի հետ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ...

Հակառակորդի ուղղաթիռ է խոցվել, որն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ

Պաշտպանության բանակի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 500 000 դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. հրապարակվել է խոշոր նվիրատուների ցանկը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 500 000 դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. հրապարակվել է խոշոր նվիրատուների ցանկը «Հայաստան» համահայկական...

Այսպես շարունակվելու դեպքում հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ ազդեցություն ունեցող ռազմական տեխնիկայի տեսակներ

Այսպես շարունակվելու դեպքում հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ ազդեցություն ունեցող ռազմական տեխնիկայի տեսակներ (Տեսանյութ) Այս մասին հայտնում է ՊՆ...

Այս պահին զորքը սննդի խնդիր չունի․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ տարատեսակ օգնությունները որ կազմակերպում եք...