Գլխավոր Տնտեսական Իրանից Հայաստան բեռների ներմուծումն արվել է փոխաբեռնման միջոցով․ ՊԵԿ

Իրանից Հայաստան բեռների ներմուծումն արվել է փոխաբեռնման միջոցով․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվում
Իրանից Հայաստան բեռնափոխադրումներին։

«Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված և առկա սահմանափակումներից ելնելով Իրանից Հայաստան բեռների ներմուծումն իրականացվել է փոխաբեռնման միջոցով՝ օրական կատարելով 70-80 ավտոմեքենայի վերաբարձում: Իսկ դեպի ՀՀ այլ վայրեր բեռնափոխադրումներն իրականացվել են ոստիկանության աշխատակիցների ուղեկցմամբ օրական 80-100 ավտոմեքենայով։ Իրանից ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի տարածք, սակայն, օրական մուտք է գործում 150-180 բեռնատար, ինչն աննախադեպ է մաքսակետի բնականոն գործունեության համար: Ստեղծված իրավիճակում մաքսակետի թողունակության առանձնահատկությունից ելնելով առաջացել են հերթեր: Չնայած յուրաքանչյուր հերթափոխ աշխատում է առանց դադարի և հանգստի, կուտակումներն անխուսափելի են: Հերթերի պատճառ են նաև ներկայացված թերի փաստաթղթերը, հայտարարատուի կողմից բանկային վճարումների ուշացումը, ինչպես նաև բեռի քաշի, քանակի, անվան անհամապատասխանությունը և այլն։

Բեռնափոխադրումներն անխափան իրականանցնելու նպատակով օրեր առաջ ՀՀ վարորդներին թույլատրվել է մուտք գործել ԻԻՀ տարածք՝ Նորդուզի մաքսակետում վերաբարձում իրականացնելու նպատակով: Այս պահի դրությամբ Նորդուզի մաքսակետը նույնպես աշխատում է գերծանրաբեռնված։ Այնտեղ ևս խցանումներ են. մոտ 300 բեռնատարներ հերթի մեջ են։ Ստեղծված իրավիճակում Մեղրիի մաքսային կետ-բաժնի և Նորդուզի մաքսակետի ղեկավարներն ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով:

քննարկումներ են ունենում խնդիրների և դրանց լուծմանն ուղղված հարցերի շուրջ։
Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով թեթևացնելու նպատակով, ՊԵԿ-ի կողմից որոշում է կայացվել, որ Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար ժամանակավորապես Մեղրիի մաքսային-կետ բաժնում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր, այդ ապրանքները կուղարկվեն ՀՀ այլ մաքսային մարմիններ և տերմինալներ, որտեղ և կիրականացվեն վերջնական մաքսային ձևակերպումներն ու բացթողումը։

Պետական եկամուտների կոմիտեն Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող և Մեղրիի սահմանային անցակետից օգտվող վարորդներին, անհատ ձեռնարկատերերին, կազմակերպություններին և նրանց կողմից մաքսային մարմիններում հանդես եկող լիազորված անձանց, հատկապես արտակարգ դրության պայմաններում, կոչ է անում դրսևորել զսպվածություն և լինել կարգապահ, և քանի դեռ չի իրականացվում ԻԻՀ-ից ժամանող տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը ՀՀ տարածքում` ըմբռնումով մոտենալ ծագող բոլոր խնդիրներին», –  ասված է հայտարարության մեջ։

Ամենաընթերցվածները

Մեկնարկում է պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագիրը

Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչեւ 10 մլն դրամ  կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար: Պետական աջակցության 17-րդ...

Ումտիտին ու Ֆատին վերադարձել են ընդհանուր խումբ

«Բարսելոնան» շարունակում է նախապատրաստվել առաջնության վերսկսմանը: Պաշտպան Սամուել Ումտիտին ու կիսապաշտպան Անսու Ֆատին ապաքինվել են վնասվածքներից ու թիմի կազմում...

Ա սերիայի նոր մրցաշրջանը կարող է անցկացվել նոր ձևաչափով

Իտալական «Ա» սերիայի նոր մրցաշրջանը կարող է անցկացվել անսովոր ֆորմատով: Primocanale- հաղորդմամբ, 2020/21 մրցաշրջանում թիմերը կարող են բաժանվել 2 խմբի՝ 10-ական ակումբով:

Չեմ կարող ասել, թե որ թիմն եմ մարզելու․ Պիրես

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը մտադիր է մարզիչ դառնալ: «Կան մարդիկ, ովքեր որոշել են դառնալ մարզիչ, մարզական տնօրեն կամ...

Սանչոն կարող է հայտնվել Մադրիդում

Իսպանական AS պարբերականը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» մտել է Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար պայքարի մեջ: «Ռեալը» ցանկանում է Սանչոյի տրանսֆերը ձեռք...

ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները. պարետի նոր որոշումը

ՀՀ պարետի այսօր՝ հունիսի 2-ին, հրապարակված որոշման ՀՀ-ում կարգելվեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները։

ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հայտնում է, որ ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան...

Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի մուտքի մոտ շտապ օգնության մեքենաների տեղ ու դադար չկա

Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի մուտքի մոտ շտապ օգնության մեքենաների տեղ ու դադար չկա Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր...