Գլխավոր Տեսանյութեր Կանաչապատման բաժնի պետը Մոնումենտի այգում խորոված, խաշլամա է սարքել ու քեֆ արել....

Կանաչապատման բաժնի պետը Մոնումենտի այգում խորոված, խաշլամա է սարքել ու քեֆ արել. Մարությանը չէր կարողանում զսպել ծիծաղը

Կանաչապատման բաժնի պետը Մոնումենտի այգում խորոված, խաշլամա է սարքել ու քեֆ արել. Մարությանը չէր կարողանում զսպել ծիծաղը

Երեւանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը կադրային ջարդ է սկսել: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Նոր տնօրենը անձամբ քաղաքապետի ընտրությամբ է եղել, որովհետեւ մրցույթում երկու հոգի է հաղթել, եւ մենք օրեր առաջվանից ենք իմացել, որ քաղաքապետի սիրելի խորհրդական Կարեն Համբարձումյանի մտերիմներից է, որ նա է անցնելու: Հասկանալի էր, որ քաղաքապետն ընտրելու էր պարոն Արա Աղայանին:

Երեկվա ցույցից հետո ես ստացա տեղեկություն, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետը հրահանգավորվել է, որ դիմում գրի եւ հեռանա:

Նա հրաժարվել է եւ այսօր վարչական շրջանի ղեկավարն ու Կանաչապատման հիմնարկի տնօրենը ուղղակի գույքով դուրս են հանել նրան շնքից: Եթե սա ամենաթողություն չի, ապա ինչ է: Երբ մարդիկ երկար տարիներ աշխատել են, մեկ էլ հոպ, եկել է կինոյի տղան ու բոլորին դուրս է հանում»,-ասաց նա:

Սրան անդրադարձավ ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը՝ նշելով. «Այս պահին մեզ մոտ աշխատում է 760 աշխատակից: Վերջին մեկ ամսվա ընթացքում, իմ պաշտոնավարման պահից հրամանագրվել է 120 նոր աշխատակից:

Այդ ընթացքում աշխատանքից ազատվել է մոտ 18 անձ՝ իրենց դիմումի համաձայն: Եվս 50 հոգու ընդունել ենք փորձաշրջանով, որոնցից միայն երեքի դեպքում է, որ խզել ենք աշխատանքային հարաբերությունները: Երկու հոգի էլ իրենք են դիմում ներկայացրել եւ մասնակցել երեկվա միջոցառմանը»:

Ինչ վերաբերում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետի հետ կապված պատմությանը, վարչական շրջանի ղեկավարը մի զաբվեշտալի դեպք պատմեց. «Շրջայցի ժամանակ տեսանք, որ Մոնումենտի այգուց բարձր երաժշտության ձայն է լսվում:

Պարզվեց, Մոնումենտի այգում խորոված են անում եւ բարձր ռաբիս երաժշտություն է լսվում: Մոտենում եմ, տեսնում եմ խորովածի կողքն էլ խաշլամա է դրված: Ասում եմ, շրջապատեք, որ ոչ ոք չփախչի, մոտենալով տեսնում եմ, որ մեր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետը մեքենայով մտել է Մոնումենտի այգի, որն արգելված է, թքած ունենալով պարետի որոշման վրա, աշխատակիցներով քեֆ են անում: Իսկ դրա հաջորդ օրը Մոնումենտում հրդեհ բռնկվեց»,-ասաց նա:

Այդ ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը չէր կարողանում զսպել ծիծաղ, ապա դիմեց Թեհմինա Վարդանյանին. «Հիմա, տիկին Վարդանյան ջան, եթե մարդը գնացել քեֆ ա արել, վառել ա այգին, դա նորմա՞լ ա, որ շարունակի աշխատել»:

Ամենաընթերցվածները

«Բյուջեի վիճակն այդքան վա՞տ է, որ ստիպված եք նման կերպ բյուջեն լցնել»․ պարզաբանում է նախարարը

«Բյուջեի վիճակն այդքան վա՞տ է, որ ստիպված եք նման կերպ բյուջեն լցնել»․ պարզաբանում է նախարարը Այսօր կառավարության մամուլի կենտրոնում...

Բարգավաճ Հայաստանը, Դաշնակցությունը և Հայրենիքը պահանջում են քրեական գործ հարուցել օրենսդիրի ներկայացուցիչների դեմ

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները այսօր՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել...

415 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25542, գրանցվել է մահվան 10 դեպք

415 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25542, գրանցվել է մահվան 10 դեպք Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ...

Այսօր տեղի կունենա տեսակոնֆերանս Մնացականյանի ու Մամեդյարովի միջև

Հունիսի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ),...

Brent տեսակի նավթի գինը նվազել է, WTI տեսակինը՝ աճել

WTI տեսակի նավթի գինը աճում է, իսկ Brent տեսակի նավթի գինը նվազում։ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են...

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում բռնկված կրակը մարել չի հաջողվում

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում բռնկված կրակը մարել չի հաջողվում Խոշոր հրդեհ է տեղի ունենում Ծիծեռնակաբերդի հարող տարածքում։ Արդեն 1 ժամից...

662 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 23909, գրանցվել է մահվան 10 դեպք

662 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 23909, գրանցվել է մահվան 10 դեպք Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ...

Ֆրանսիացի բժիշկները Հայաստանում են՝ օժանդակելու COVID-19-ի դեմ պայքարին

Գրեթե երկու շաբաթ է, ինչ Հայաստանը հյուրընկալել է ֆրանսիացի բժիշկներին: Ծրագրի նախաձեռնողներն են Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը՝ ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ ՄԶԳ...