Գլխավոր Մամուլ Կրտսեր սերժանտը միայնակ մարտի է բռնվել 70 ադրբեջանցու հետ

Կրտսեր սերժանտը միայնակ մարտի է բռնվել 70 ադրբեջանցու հետ

Կրտսեր սերժանտը միայնակ մարտի է բռնվել 70 ադրբեջանցու հետ: «Իմ ամենամեծ կորուստը եղել է Սասուն Մկրտչյանը»

Կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանը ծառայում է հատուկ նշանակության ջոկատում: Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նախընտրում է դառնալ պայմանագրային զինծառայող: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ռազմիկը եղել է Թալիշում, հիշում է, որ ապրիլի 2-ի լուսաբացին հակառակորդի ականն ընկել է գյուղի մեջ:

«Այդ ժամանակ ես մենակ էի, մեր ստորաբաժանումից ինձ մոտ մարդ չկար, բոլորը դիրքերում էին, իսկ մեր խումբը գյուղում հսկողություն էր իրականացնում, որպեսզի հակառակորդի դիվերսիոն խմբերը գյուղ չմտնեին: Իմանալով, որ մեր տղաները վիրավորվել են, գնացի նրանց մոտ, բայց ճանապարհին հանդիպեցի հակառակորդին եւ միայնակ մարտի բռնվեցի:

Կարողացել եմ հակառակորդին ետ պահել գյուղ մտնելուց»,-պատմում է Ռազմիկ Գասպարյանը եւ նշում, որ հակառակորդի մոտ 70 հոգանոց խումբը փորձել է իրեն շփոթեցնել եւ գերի վերցնել:

«Նրանք մեր հայկական համազգեստով էին, հայերեն էին խոսում, ինձ կանչում էին, ասում էին՝ արի ախպեր, ես հարցրեցի, թե մեր տղաները որտեղ են: Բայց մեր վիրավոր տղաները, տեսնելով, որ հակառակորդի կողմ եմ գնում, ինձ հասկացրին, որ թշնամիներն են, ու միանգամից ետ եկա»,-պատմում է կրտսեր սերժանտը:

Ռազմիկ Գասպարյանն ասում է, որ թաքստոցից նկատել է, թե ինչպես ադրբեջանական հետախուզական հատուկ խումբն իրեն նշանառության տակ է վերցրել եւ այդ պահին միանգամից կտրուկ գործողությունների է դիմել:

«Միանգամից վերցրեցի զենքս եւ նրանցից մեկին սպանեցի, որից հետո բոլորը պառկեցին: Այդ ընթացքում ես վերցրեցի մեր վիրավոր զինվորին եւ հեռացանք: Երբ նրանց տեսադաշտից դուրս եկանք, ես շրջանցեցի, այնպիսի դիրք ընդունեցի, որ թշնամին չիմանա՝ որտեղ եմ եւ այդտեղից սկսեցի նրանց մեկ-մեկ պառկացնել»,-ասում է Ռազմիկ Գասպարյանը եւ շարունակում․

-Մենք երեք օր հաց չենք կերել, բայց ոչ մեկս չենք հասկացել, որ սոված ենք: Խառը իրավիճակ էր, երկնքից կարկուտի նման իրենց հրետանին թափվում էր գյուղի վրա: Զինվորներ ունեինք, որ մինչեւ վերջին կաթիլ արյունը մնացել էին խրամատի մեջ:

Ամենաընթերցվածները

Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ...

Թումոյի յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար. Նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ հանդիպել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին:

Մեկնարկել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը

«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներգրավմամբ. ֆեյսբուքյան էջում գրել է...

Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվեց համաձայնագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը հայտնում է, որ Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվեց համաձայնագիր:

Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել

Մինչ այժմ կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող, որոնցից մեկը իգական սեռի։ Զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, իսկ մյուսը՝ Կենտրոնական...

374 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 48251,գրանցվել է մահվան 3 դեպք

374 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 48251, գրանցվել է մահվան 3 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայից դեպի Երևան նոր չարթերային չվերթերի ժամանակացույցը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում հայտնել է Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների վերաբերյալ տեղակատվություն: «Սեպտեմբերի 27-ին և 28-ին

Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակը

Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակը «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ռեսուրսները հրատարակել են իրենց «կորպորատիվ» ամսագիրը, որտեղ պատմել են,...