Գլխավոր Քաղաքական ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները. պարետի նոր որոշումը

ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները. պարետի նոր որոշումը

ՀՀ պարետի այսօր՝ հունիսի 2-ին, հրապարակված որոշման ՀՀ-ում կարգելվեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները։

Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ հիմք ընդունելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշումը, ՀՀ պարետը սահմանել է, որ

«1. ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության (այսուհետ՝ կենսանվտանգություն) պատշաճ համակարգ:

2.Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի ևորակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության չափորոշիչներն ու պահանջները սահմանվում են Առողջապահության նախարարի հրամանով:

3. ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները դիմում են Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով Առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջների ու չափորոշիչների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում և անհրաժեշտ փաստաթղթեր»:

Պարետի որոշման մեջ նշվում է նաեւ, որ

«4. Տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի ու որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պահանջներին լաբորատորիաների համապատասխանությունը գնահատվում է Առողջապահության նախարարի հրամանով ձևավորված մասնագիտական խմբի կողմից տեղում այցելության միջոցով, ինչի արդյունքում կազմվում է մասնագիտական եզրակացություն»:

Սահմանվել է նաեւ, որ

5. ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար նմուշառում կատարող բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները, ինչպես նաև՝ հետազոտությունն իրականացնող լաբորատորիաներն ապահովում են իրականացված բոլոր հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական մուտքագրումն էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ նմուշառման օրը, իսկ արդյունքները՝ դրանք հայտնի դառնալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում։ Պարտադիր է հետազոտվող անձի հասանելի հեռախոսահամարի ճշգրիտ մուտքագրումը համակարգ, որը հանդիսանում է միակ կոնտակտային հեռախոսահամարն արդյունքները տեղեկացնելու և քաղաքացու հետ հետագա կապի ապահովման համար։

6. Հետազոտությունների բոլոր դրական արդյունքների դեպքում լաբորատորիաների կողմից 12 ժամվա ընթացքում լրացվում և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ներկայացվում շտապ հաղորդման քարտ՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանի հավելված N 13-ի։

7. ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտությունների որակի արտաքին հսկողությունն իրականացվում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Որակի արտաքին հսկողության իրականացման ընթացակարգային կանոնները սահմանվում են Առողջապահության նախարարի ցուցումով։

8. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ 2-օրյա ժամկետում՝

1) Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաներին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, կենսաանվտանգության չափորոշիչների ու պահանջների վերաբերյալ հարցաշար և ապահովել դրա հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում․

2) Ձևավորել մասնագիտական խումբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության՝ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջներին ու չափորոշիչներին համապատասխանությունը գնահատելու նպատակով:

3) Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում որակի արտաքին հսկողության իրականացման գործողությունների ստանդարտ ընթացակարգը (ԳՍԸ)։

4) Հաշվի առնելով մասնագիտական խմբի գնահատման եզրակացությունը՝ Առողջապահության նախարարի ցուցումով սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը և ապահովել հանրությանը պատշաճ իրազեկումը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրա պարբերական թարմացումը։

9. Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից պարտադիր պահպանման ենթակա են ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման հավելված 9-ով սահմանված կանոնները։

10. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 9-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը։

11. Սույն որոշման պահանջները տնտեսվարող սուբյեկտների կողմից չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 2-ի ժամը 23:59-ին։

Ամենաընթերցվածները

«Բյուջեի վիճակն այդքան վա՞տ է, որ ստիպված եք նման կերպ բյուջեն լցնել»․ պարզաբանում է նախարարը

«Բյուջեի վիճակն այդքան վա՞տ է, որ ստիպված եք նման կերպ բյուջեն լցնել»․ պարզաբանում է նախարարը Այսօր կառավարության մամուլի կենտրոնում...

Բարգավաճ Հայաստանը, Դաշնակցությունը և Հայրենիքը պահանջում են քրեական գործ հարուցել օրենսդիրի ներկայացուցիչների դեմ

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները այսօր՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել...

415 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25542, գրանցվել է մահվան 10 դեպք

415 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25542, գրանցվել է մահվան 10 դեպք Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ...

Այսօր տեղի կունենա տեսակոնֆերանս Մնացականյանի ու Մամեդյարովի միջև

Հունիսի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ),...

Brent տեսակի նավթի գինը նվազել է, WTI տեսակինը՝ աճել

WTI տեսակի նավթի գինը աճում է, իսկ Brent տեսակի նավթի գինը նվազում։ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են...

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում բռնկված կրակը մարել չի հաջողվում

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում բռնկված կրակը մարել չի հաջողվում Խոշոր հրդեհ է տեղի ունենում Ծիծեռնակաբերդի հարող տարածքում։ Արդեն 1 ժամից...

662 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 23909, գրանցվել է մահվան 10 դեպք

662 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 23909, գրանցվել է մահվան 10 դեպք Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ...

Ֆրանսիացի բժիշկները Հայաստանում են՝ օժանդակելու COVID-19-ի դեմ պայքարին

Գրեթե երկու շաբաթ է, ինչ Հայաստանը հյուրընկալել է ֆրանսիացի բժիշկներին: Ծրագրի նախաձեռնողներն են Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը՝ ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ ՄԶԳ...