Գլխավոր Ինովացիա Հրազդանում սանիտարական աղբավայրը կկառուցի իրանական ընկերությունը

Հրազդանում սանիտարական աղբավայրը կկառուցի իրանական ընկերությունը

Այսօր` սեպտեմբերի 17-ին, ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել Իրանում գրանցված «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեություն:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի շրջանակներում «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը շինարարության իրականացման թույլտվություն տալու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի հունիսի 30-ին վավերացված միջազգային համաձայնագրի համաձայն` իրականացման փուլում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ համապատասխան չափանիշների ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն-ը հանիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Վերջինիս 3.5 մլն-ը տրամադրվում է Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի կողմից (NIF), իսկ 2,0 մլն.-ը` Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության ծրագրից (E5P):

Վարկի մարման ժամկետը 15 տարի է և կսպասարկվի քաղաքային համայնքների կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբահանության սակագների շրջանակներում բարելավել բնակչության համար աղբահանության սպասարկման որակը:

Ծրագրի շրջանակներում երկու մարզերի բոլոր համայնքներում կոշտ կենցաղային թափոնների հավաքման և հեռացման պատշաճ ծառայությունների մատուցման և նոր սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման նպատակով նախատեսվում է `

– Հրազդանում ԵՄ չափանիշներին ամապատասխան նոր աղբավայրի կառուցում (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները),

– 2 փոխաբեռնման կայանների կառուցում (Ակունք և Մարտունի),

– թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների/արկղների ձեռք բերում,

– աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռք բերում,

– թափոնների հավաքման նոր կետերի տեղադրում:

Ծրագրի շրջանակներում կառուցվող սանիտարական աղբավայրի և երկու փոխաբեռնման կայանների կառուցման համար շինարարական կազմակերպության ընտրության համար հայտարարված միջազգային մրցութային հայտերը բացվել են ս․թ. հունվարի 24-ին։ Հայտերի գնահատման արդյունքներով «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է հաղթող, քանի որ վերջինիս մրցութային առաջարկը ճանաչվել է մրցութային փաստաթղթերին էապես համապատասխանող, բավարարել է որակավորման չափանիշներին և հանդիսացել է ամենացածր գնահատված գին առաջարկած ընկերությունը:

Մրցույթի առաջարկների գնահատման զեկույցը և պայմանագրերի շնորհման առաջարկությունը ուղարկվել է ՎԶԵԲ-ին որից հետո՝ 2020 թվականի հուլիսի 7-ին ՎԶԵԲ-ից ստացվել է «պայմանագրերի շնորհման» գրություն-հաստատումը, իսկ հուլիսի 15-ին «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը ուղարկվել է «պայմանագրերի շնորհման» ծանուցում («Ընդունման նամակ»)։

Վերոնշյալ գործընթացի հաջորդ փուլը ենթադրում է շինարարական աշխատանքների պայմանագրերի կնքումը, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լուծել «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերության շինարարության իրականացման թույլտվություն հարցը։

«Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հաղթող մասնակիցը հնարավորություն կունենա իրականացնել ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքված միջազգային համաձայնագրով նախատեսված աշխատանքները՝ Հրազդան համայնքում տարածաշրջանում առաջին սանիտարական աղբավայրի և համապատասխան ենթակառուցվածքների, ինչպես նաև Ակունք ու Մարտունի համայքներում փոխաբեռնման կայանների կառուցման աշխատանքները:

Ամենաընթերցվածները

Հադրութին հարվածել են հրետանիով․ Արծրուն Հովհաննիսյան

Հադրութին հարվածեցին հրետանիով․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանցիները նորից խփում...

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական...

Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյնաը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Ադրբեջխնցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։...

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ միջազգային հանրությունը հաշվի նստեց Հայաստանի հետ

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ միջազգային հանրությունը հաշվի նստեց Հայաստանի հետ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ...

Հակառակորդի ուղղաթիռ է խոցվել, որն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ

Պաշտպանության բանակի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 500 000 դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. հրապարակվել է խոշոր նվիրատուների ցանկը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 500 000 դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. հրապարակվել է խոշոր նվիրատուների ցանկը «Հայաստան» համահայկական...

Այսպես շարունակվելու դեպքում հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ ազդեցություն ունեցող ռազմական տեխնիկայի տեսակներ

Այսպես շարունակվելու դեպքում հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ ազդեցություն ունեցող ռազմական տեխնիկայի տեսակներ (Տեսանյութ) Այս մասին հայտնում է ՊՆ...

Այս պահին զորքը սննդի խնդիր չունի․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ տարատեսակ օգնությունները որ կազմակերպում եք...