Գլխավոր Մամուլ ՌԴ-ն տրամադրված է աշխատել Թուրքիայի հետ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար

ՌԴ-ն տրամադրված է աշխատել Թուրքիայի հետ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար

Ռուսաստանի համար մտահոգիչ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ նկատելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով:

Նրա խոսքով՝  պաշտոնական Մոսկվան անհանգստությամբ է ընդունել «բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը»: 

«Ինչպես ցանկացած տարաձայնություն միջազգային ասպարեզում, այնպես էլ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել բանակցային ճանապարհով», — ասել է նա՝ ընդգծելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հանդարտեցման հարցում Ռուսաստանի ներդրումը:

«Ռուսաստանի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան թույլ չտալու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով», — ասել է նա, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ պաշտոնյան մասնավորապես հիշատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հեռախոսազրույցներն ադրբեջանցի և հայ գործընկերների հետ, ինչպես նաև թուրքական կողմի հետ Հարավային Կովկասում և կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացիկ իրավիճակի քննարկումը:

Նրա խոսքով՝ Թուրքիան և Ռուսաստանը, արձանագրելով լուրջ մտահոգություն տարածաշրջանում իրադարձությունների վտանգավոր զարգացումների վերաբերյալ, ելնում են առկա խնդիրների քաղաքական-դիվանագիտական լուծման այլընտրանքի բացակայությունից: Դիվանագիտական լուծումը, հավելում է նա, պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ «ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների»:

Զայցևը նշել է, որ Ռուսաստանը տրամադրված է գործընկերների, այդ թվում Թուրքիայի հետ համատեղ աշխատել տարածաշրջանում ընդհանուր իրադրությունը կայունացնելու նպատակով: 

«Նպատակն է ակտիվորեն նպաստել Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատմանը», — ասել է նա:

Ամենաընթերցվածները

Կրտսեր սերժանտը միայնակ մարտի է բռնվել 70 ադրբեջանցու հետ

Կրտսեր սերժանտը միայնակ մարտի է բռնվել 70 ադրբեջանցու հետ: «Իմ ամենամեծ կորուստը եղել է Սասուն Մկրտչյանը» Կրտսեր սերժանտ Ռազմիկ...

196 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39298, գրանցվել է մահվան 6 դեպք

196 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39298, գրանցվել է մահվան 6 դեպք Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ...

Հզոր պայթյուն Բեյրութի նավահանգստում․ կան տասնյակ զոհեր

Հզոր պայթյուն Բեյրութի նավահանգստում․ կան տասնյակ զոհեր (Տեսանյութ) Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում, որը Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մոտ է,...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել եզդի համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության...

52 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39102, գրանցվել է մահվան 8 դեպք

52 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39102, գրանցվել է մահվան 8 դեպք Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ...

ՀՀ ՊՆ-ն թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու մասին

ՀՀ ՊՆ-ն թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու մասին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունն այն մասին, որ թուրքական...

COVID-19-ից ապաքինվածների մոտ նոր խնդիրներ կարող է առաջանալ

COVID-19-ից ապաքինվածների մոտ նոր խնդիրներ կարող է առաջանալ Med.news.am-ը գրում է․Կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինված մարդկանց մոտ հաճախ առաջանում են լսողության...

Ողբերգական դեպք Երևանում․ եղբայրը դանակով գլխատել է քրոջը

Ողբերգական դեպք Երևանում․ եղբայրը դանակով գլխատել է քրոջը Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երևանում:...