Գլխավոր Ինովացիա Սևանի գաղութի տարածք մտած կատվի պարանոցին հայտնաբերվել է թմրանյութ և հեռախոսի 4...

Սևանի գաղութի տարածք մտած կատվի պարանոցին հայտնաբերվել է թմրանյութ և հեռախոսի 4 քարտ

Սևանի գաղութի տարածք մտած կատվի պարանոցին հայտնաբերվել է թմրանյութ և հեռախոսի 4 քարտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սևանի» գաղութի աշխատակիցները կեսօրին նկատել են, որ սև գույնի կատուն մտել է քրեակատարողական հիմնարկի տարածք, սակայն իրենց փորձառության շնորհիվ նկատել են, որ կատվի պարանոցին կասկածելի վզկապ կա:

Գաղութի աշխատակիցները տարբեր միջոցներ գործադրելով, կարողացել են կատվին բռնել:

Պարզվել է, որ կատուն եղել է վարժեցված, իսկ պարանոցին առկա է եղել թմրամիջոցներ թաքցնելու համար ինքնաշեն եղանակով պատրաստված սև գույնի կաշվենման վզկապ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, զննությամբ կատվի պարանոցին ամրացված վզկապի մեջ հայտնաբերվել է «Բիլայն» տեսակի՝ թվով 4 հատ բաժանորդային քարտ, ինչպես նաև 10 հատ առանձին փաթեթներ, որոնցից 8-ում հայտնաբերվել է 2,2 գրամից մինչև 2,3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

Մեկ այլ փաթեթում հայտնաբերվել է 4,3 գրամ ընդհանուր քաշով «շոկոլադկա» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ-շագանակագույն, մանրացված զանգված: Իսկ տասներորդ փաթեթում հայտնաբերվել է 15,1 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն կոշտ զանգված: Գ. Շամշյանի տեղեկություններով, հայտնաբերվածը ամբողջությամբ փաթեթավորվել է, փաստի առթիվ էլ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հայտնաբերման մասին Սևանի գաղութում իմանալով, դատապարտյալները փորձել են հետաքրքրվել, թե կատուն, որին դատապարտյալները անվանում էին «Զազո», ինչպես է եղել, որ բռնվել է:

Ու երևի հիմա իրար ասում են, որ իրոք այլևս այն ժամանակները չեն, որ կարողանան անարգել արգելված իր մտցնել գաղութ:

Ամենաընթերցվածները

Հադրութին հարվածել են հրետանիով․ Արծրուն Հովհաննիսյան

Հադրութին հարվածեցին հրետանիով․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանցիները նորից խփում...

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական...

Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյնաը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Ադրբեջխնցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։...

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ միջազգային հանրությունը հաշվի նստեց Հայաստանի հետ

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ միջազգային հանրությունը հաշվի նստեց Հայաստանի հետ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ...

Հակառակորդի ուղղաթիռ է խոցվել, որն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ

Պաշտպանության բանակի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 500 000 դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. հրապարակվել է խոշոր նվիրատուների ցանկը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 500 000 դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. հրապարակվել է խոշոր նվիրատուների ցանկը «Հայաստան» համահայկական...

Այսպես շարունակվելու դեպքում հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ ազդեցություն ունեցող ռազմական տեխնիկայի տեսակներ

Այսպես շարունակվելու դեպքում հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ ազդեցություն ունեցող ռազմական տեխնիկայի տեսակներ (Տեսանյութ) Այս մասին հայտնում է ՊՆ...

Այս պահին զորքը սննդի խնդիր չունի․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ տարատեսակ օգնությունները որ կազմակերպում եք...