Գլխավոր Տնտեսական Տոնոյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթը

Տոնոյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Տոնոյանը ներկայացրել է  հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը: Անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը: 

Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթի վերաբերյալ, գնահատվել է դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Հուլիսի 29-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, իսկ հուլիսի 28-ին հանդիպումներ էր ունեցել ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ

Ամենաընթերցվածները

Հադրութին հարվածել են հրետանիով․ Արծրուն Հովհաննիսյան

Հադրութին հարվածեցին հրետանիով․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանցիները նորից խփում...

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական...

Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյնաը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Ադրբեջխնցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։...

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ միջազգային հանրությունը հաշվի նստեց Հայաստանի հետ

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ միջազգային հանրությունը հաշվի նստեց Հայաստանի հետ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ...

Հակառակորդի ուղղաթիռ է խոցվել, որն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ

Պաշտպանության բանակի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 500 000 դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. հրապարակվել է խոշոր նվիրատուների ցանկը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 500 000 դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. հրապարակվել է խոշոր նվիրատուների ցանկը «Հայաստան» համահայկական...

Այսպես շարունակվելու դեպքում հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ ազդեցություն ունեցող ռազմական տեխնիկայի տեսակներ

Այսպես շարունակվելու դեպքում հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ ազդեցություն ունեցող ռազմական տեխնիկայի տեսակներ (Տեսանյութ) Այս մասին հայտնում է ՊՆ...

Այս պահին զորքը սննդի խնդիր չունի․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ տարատեսակ օգնությունները որ կազմակերպում եք...